Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

«ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ» ՕՊԵՐԱՑԻԱՆ

«ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ» ՕՊԵՐԱՑԻԱՆ

Այսօրվա զենքերի հնարավորություններն արդեն ասես կտրել-հատել են մարդկային երևակայության սահմաններն անգամ, կամ էլ, դրանց վրա կենտրոնացածները մոռացել են, որ այդ զենքերը այս միամորիկ, չափ ու սահմաններով ոչ այնքան հսկայածավալ մոլորակի վրա ծավալվող՝ չափերով ավելի սահմանափակ իրավիճակների համար են նախատեսված…  Եթե անգամ չարիքը նյութվում է ողջ մարդկության դեմ, դարձյալ այդ զենքերի առատությունը միայն ապշանք կարող է առաջացնել... Որովհետև, սպառազինության այս մրցավազքի արդյունքն  իր հսկա քայլերով, արդեն հանգիստ կարող է երկրագնդից այն կողմ էլ անցնել...


Դժվար եմ մոտենում բուն նյութին, որովհետև մեզ համար այն ցավոտներից-ցավոտ, կյանքի մի ապրած ու դեռ ապրվող  ապրում և իրողություն է, որ աշխարհին հայտնի է «Սպիտակի երկրաշարժ» անունով...


Դեռ այն օրերին տարբեր խոսակցությունների,  քննարկումների գվվոցի մեջ տարբերակվում էր ամենասարսափելին, որ եղածը բնական աղետ չէ, որ մարդն ընդունակ է մի ողջ դժոխք իր էության մեջ պարփակել և ահա այսպես, օրերից մի օր դուրս ժայթքել...Որ...


Հանցագործության անթաքույց, այս ու այնտեղից դուրս ցցվող դեռ թարմ պոչերն էլ կային, որոնք պարզապես հայտարարվեցին անտեսանելի...տաբու... ՛՛Չեմ տեսել, չեմ լսել, չեմ ասի՛՛... Թույլ չտրվեց և մինչև հիմա էլ կարծես թե արգելված է այդ տարածքում հետազոտություններ անելը, հեռախոսային խոսակցություններ կային լսված, որոնք պարզ կերպով  հանցանքի փաստեր էին, ասվում էր նաև, որ  մի երկու-երեք ամիս առաջ և վերջին օրերին ռուսական /այդ ժամանակ, իհարկե, դեռ խորհրդային կոչվող/ զորքը և ծառայողները՝ ընտանիքներով  հանվել են տարածքից, անգամ Լենինականին մոտ՝ Արփայի աջ ափին աշխատող թուրք աշխատողներն էին զգուշացվել և այդ օրը՝ մինչև 10/30-ը, շտապ հեռացել այդ տեղանքից, իսկ երկրաշարժից հետո Լենինական ժամանած հատուկ գնդերի զինվորականները ոչինչ չեն ձեռնարկել՝ փլատակներից մարդկանց դուրս բերելու համար, արդարանալով, որ նման հրաման չունեն.../ Հիշենք Սումգայիթի օրերին նրանց նույն պահվածքը...Հիշելու շատ բան ունենք/... Այդ օրերին նաև  երկրաշարժագետներն էին փորձում բարձրաձայնել իրենց կասկածները՝ աղետը նման չէր բնականի, կասկածելի հանգամանքներում նաև անհետացավ  աղետի սեյսմոգրամման...իսկ  ՍՍՀՄ արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեն՝ ՄԱԿ-ի նստաշրջանում, Նյու-Յորքում, ասել էր. «Մենք չէինք սպասում, որ հետևանքներն այդքան աղետալի  կլինեին»։


Կարելի է նման փաստեր և տեղյակների կցկտուր խոստովանություններ թվել ու թվել... Սակայն...


Եթե այդ ամենն էլ չլիներ, երեք ամիս առաջ տեսածս երազն էլ հերիք էր, որ չկասկածեի եղածի հանցանք լինելու մեջ...Ինձ ցույց էր տրվել փլատակված քաղաքը և անունն էլ ասվել էր.  «Սա պայթեցված քաղաքն է՝ Սպիտակ քաղաքը»..Ոչ՝ ավերված, այլ հենց՝ պայթեցված...Ավելին պատմել չեմ ուզում...Այն ժամանակ դա ինձ ընդամենը մի կոշմար թվաց: Դե, ինչպե՛ս  խորհրդային ռեժիմում ապրողս կարող էի ինչ-որ պայթեցման հավատալ.. Եվ միայն այն ցավի օրերին հիշեցի հանկարծ երազս ու փշաքաղվեցի....Բայց...


Դե, հասկանալի է. Խորհրդային բռնակալության գերիներն էինք, իսկ գերիները ձայն բարձրացնելու իրավունքներ և հնարավորություն  չեն ունենում...Կամ էլ այդ ժամանակ բոլորն այլ; խնդիրների վրա էին կենտրոնացած...


Միայն թե հասկանալի չէ այն, որ նոր ժամանակներում էլ ասես վախեցանք «ծպտուն» հանել...Ի՛նչ է, մեր ուժը հերիքում է միայն թուրք խուժանի դեմ հոխորտալուն և այլևս անուժ ենք որևէ այլ հարց բարձրացնել... Հատկապես որ այլևս չկար  հզոր կառույցը, մնացել էին միայն հանցանքի հեղինակ հատուկենտ հանցագործ անձերը... Եվ, ի ամոթ մեզ, գոնե Թեհլերյան չգտնվեց...Եվ այդ առաջին դեմք-հանցագործը ու նրա հանցակիցները պատիվներով ապրեցին ու ապրում են...


Մեր փոխարեն խոսեցին այլոք...հանդես եկան մամուլում, սոցկայքերում... Իմ խորին շնորհակալությունը նրանց... Թեպետ, նրանց անհանգստությունն ու ցավը, բնականաբար,  միայն հայերիս համար չէր, այլ նաև իրենց, ողջ մոլորակի, որի գլխին այսուհետ կախված էր  մի նոր ահավոր վտանգ՝ տեկտոնային, լիտոսֆերային զենք կոչվածի տեսքով: Չէ որ՝ լռության մատնված և չդատապարտված ոճիրն անպայման շարունակվելու է, կրկնություն ունենալու...Դե, հանցագործներ միշտ էլ կան...Հաճախ զոհերն են մեղավոր, որ կարող էին և գեթ հնարավոր չափով չկանխեցին գեթ հաջորդ հանցանքը ու չպաշտպանվեցին ...


Եվ ահա, հետագայում՝ առաջին չբարձրաձայնված փորձարկում-հանցագործությանը հաջորդեց Հայիթիում կատարվածը: Կարծիք կա, որ այս անգամ էլ ԱՄՆ-ը իր փորձարկումն արեց...Ինչո՛ւ հետ մնար Ռուսաստանից...


Իսկ ի՛նչ է այդ տեկտոնային զենքը… Այն ավելի մի ընդարձակ հնարավորություններով զենքի՝  գեոֆիզիկականի մաս է կազմում:  Այդ զենքի իմաստն այն է, որ որևէ տեղ պայթյունի, կամ այլ ձևով առաջացած ալիքների ուղղորդմամբ, ցանկացած տեղում՝ ալիքային ռեզոնանսի արդյունքում, ստացվում է հզոր ավերիչ աղետ: Ըստ Սերգեյ Սալլի,այդ զենքն արդեն մշտապես օգտագործվում է կլիմայական զենքի հետ և դարձել է շանտաժի ձև՝ երկրներին թուլացնելու և վախեցնելու համար…


Բայց առաջին զոհը հայերն էին և…՛՛բարեկամ՛՛ Ռուսիայի ձեռքով, ում մենք վստահել ենք մեր սահմանները, ում մենք սպասում ենք միշտ ամենաճակատագրական պահերին և միշտ էլ հայտնվում առուծախի սեղանին, որտեղ այդ երկիրը՝ իր շահերին հարմար պայմանագիր կնքելով մեր թշնամու հետ և վճարելով մեր հողերի, և մեր կյանքերի գնով, մեզ թողնում է բախտի քմահաճույքին…Իսկ մենք չենք խրատվում…Մեր ազգի մոտ թերևս գործում է ինչ որ հոգեբանական իներցիայի ուժ, որին այլևս պետք է վերջակետ դնել… Երևի հենց այդ անմիտ, չպատճառաբանված  իներցիան և հարվածին համապատասխան ռեակցիա չտալն էլ այլոց մղում է՝ մեկ քայլը դնելուց հետո, համարձակ հաջորդներն էլ անել…


Մինչդեռ ցանկացած երկրի հետ հարաբերվել է պետք միայն շահերի համընկման հարցերով և չկորցնելով զգոնությունը… Մեր հույսն առաջին հերթին ինքներս մեզ վրա պետք է դնենք միշտ ու միշտ…Նման դեպքերում՝ ամենաանլուծելի վիճակներում անգամ, մենք հաղթող ենք դուրս եկել…Մինչդեռ պարտությունները և կորուստները՝  աչքը ջուր կտրած այլոց սպասելու արդյունքում ենք ստացել միայն… Իհարկե, բնականաբար, որևէ մեղք չունի ռուս ժողովուրդը…հենց նրանք են այս ու այնտեղ փորձել բարձրաձայնել մեր ողբերգության մասին և հաստատ ապշած են, որ այդքանից հետո էլ մենք ձայն չենք հանում… 


Իսկ Սպիտակի մասին կարող եք կարդալ սոցկայքերում /չնայած  շատ բան խնամքով  հանված է արդեն, /ես որոշները միայն մատնացույց կանեմ...


 23.02.11թ-ին Ռուսաստանի Դաշնության հանրահայտ «Аргументы и Факты» թերթի №8 համարում տպագրվել է ««Чья кузькина мать»? Оружие, которым пугал Хрущев, уничтожило Спитак» վերնագրով հոդվածը, որտեղ թերթի լրագրող Սավելի Կաշնիցկու հարցազրույցն է  ֆիզ.մաթ.գիտ.դոկտ., պրոֆ., Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի (ՈւԳԱ) ակադեմիկոս, ՈւԳԱ ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտի տեսական ֆիզիկայի սեկտորի վարիչ Օլեգ Ֆեյգինի հետ:  Ընդամենը մի փոքրիկ հատված այդտեղից.
«-Ստացվում է, որ լիտոսֆերային զենքն առաջինը Սովետական Միությու՞նն է փորձարկել:


- Իմ կարծիքով այո: Փորձարկման համար ընտրվել էր ՍՍՀՄ-ի սահմանների առավել անմարդաբնակ, միևնույն ժամանակ, լիտոսֆերային սալերի լարումների կուտակման կետ` Արարատի լեռնաճյուղը, Թուրքիայի հետ սահմանի հյուսիս-արևելյան եւ Իրանի հետ սահմանի հյուսիս-արևմտյան շրջանում: Այդ կետը տեղակայեցին հսկայական պարաբոլիկ հայելու ֆոկուսում»:


Պատկերացնո՛ւմ եք, անծայրածիր Ռուսիան՝ իր անմարդաբնակ հսկա տարածքներով թողած, որպես «անմարդաբնակ» վայր է ընտրվել Արարատ լեռան շուրջ խիտ բնակեցվածը...


Եվ միայն բավականին ուշ, օտարներից հետո նաև հայ գիտնականներ և մտահոգներ սկսեցին խոսել…Կամ գուցե խոսեցին ավելի վաղ, բայց ոչ բավարար չափով բարձր…


«՛Հայաստանի կոմկուսի Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղար Նորիկ Մուրադյանը պնդում է, որ Հայաստանում ատոմային ռումբի ստորգետնյա պայթեցում կամ «տեկտոնային» զենք է կիրառվել։  Նրա կարծիքով, «բոլորովին պատահական չէ, որ ողբերգության նախօրեին Հայաստանում հայտնվեց Բ. Ե. Շչերբինան, որը Սովետական Միությունում ատոմային զենքի փորձարկման վայրերում ռազմական շինարարության և գիտա-տեխնիկական սարքավորումների հարցերով պատասխանատուն էր։ Նրա հետևից թռավ-եկավ Դ. Տ. Յազովը` ՍՍՀՄ պաշտպանության նախարարը գլխավոր ռազմակայանի մի խումբ սպաների հետ, իսկ Հյուսիսային Հայաստանից շտապ կարգով վերատեղաբաշխվեցին հրասայլային միավորումներն ու բոլոր շարժական հրթիռային կայանքները» («Սպիտակի հուշահամալիր։ 1988-2008», Մոսկվա, «Դոսսոմ» հրատարակչություն, 2008, էջ 68)։


Իսկ 02. 05. 2011 թ-ին,  ֆիզ.մաթ.գիտ.թեկն., դոցենտ, «Հասարակական էկոդաշինք»-ի անդամ Մանե Հակոբյանը բաց նամակով դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, իշխանական կառույցի այլ ներկայացուցիչների, ներկայացնելով տարբեր ապացույցներ, վերլուծելով նաև վերը նշված հարցազրույցը և պահանջելով այդ. «նախորոք ճշգրիտ հաշվարկված հանցագործության` ցեղասպանության, բացահայտումը  նաև ՍՍՀՄ իրավահաջորդի` ՌԴ պարտքն ու պարտականությունը» համարել և հասնել նրա կողմից այդ հանցագործության ընդունմանն ու հատուցմանը...


Բայց այդ բաց նամակը և գուցե այլ հայտարարություններ էլ, որոնց մասին ես կարող եմ և չիմանալ, ամեն դեպքում  այնքան էլ բաց և հայտարարելի  չեղան, որովհետև դեռ լռության քողը չի բարձրացվել բնական աղետ՝ երկրաշարժ՛՛ անվանված հերթական Ցեղասպանության վրայից... Եվ դեռ անհանգիստ են տասնյակ, գուցե նաև հարյուր հազարավոր զոհերի հոգիները…


Մարդկության բախտից է, որ մոլորակը դեռ մեկ բռունցքում չի հաջողվել տեղավորել, և կան այն միմյանց մեջ կիսելու պատրաստ տարբեր ուժեր...Հենց այդ հակամարտությունն է պատճառը, որ շատ մասսայական ոչնչացման զենքեր ունենալն օրենքով արգելվում է, կամ դրանք գտնվում են խիստ հսկողության տակ: Ինչպես եղավ միջուկային զենքի պարագայում…Ճապոնիայում կատարվածի մասին խոսեց ողջ աշխարհը, և միջազգային մակարդակով այդ զենքի ահռելի մեծ վտանգը հնարավոր եղավ սանձահարել… Այս դեպքում էլ պետք է նույնն արվեր…Եվ պատասխանատվություն կար մեզ վրա, որին մենք տեր չկանգնեցինք… Այդ է պատճառը, որ այն դեռ անարգել օգտագործում են…


Սխալը պետք է ուղղել…\եվ բարձրաձայնելն ու բացահայտելը հանցանքը,  շատերի կողմից կարող է պաշտպանվել: Հասարակ տրամաբանություն է... դիվանագիտություն կոչելը բարձր կհնչի...Եվ այնքան պարզ է, որ ճչացողին են օգնության հասնում...Իսկ մենք՝ մեր ստվերից վախենալով ասես, ընդամենը նոր պատուհասներ կարող ենք մեզ վրա բերել...


Որքան բան մեր կյանքերում այլ կլիներ, եթե ամեն հանցանք ճիշտ վերաբերմունքի արժանանար: Հենց Խորհրդային միության բազում հանցանքները... Որոնց մեջ մեզ ուղղվածները ամենաշատն են...Ներող կլինեք, եթե մի փոքր շեղում անեմ…


Մենք այնքան բան ունենք, որպես հատուցում, պահանջելու  այդ հրեշավոր կառույցից և, առաջին հերթին, ընդամենը  ստորագրություններով այլոց հանձնված մեր հողերը:  Եվ պետք էր միջազգային դատարաններում հենց այդ հանցանքների դատապարտումը, այդ գործարքների չեղյալ հայտարարելը և հատուցումը պահանջելը, այլ ոչ թե միայն «ազգերի ինքնորոշման» խեղճուկրակ պահանջատեր դառնալ տասնյակ տարիներ...  Հենց միայն բարձրաձայնելն ու մեղավորների թեկուզ  հետմահու դատապարտումն էլ շատ դեպքերում կարող էր որքան հարց լուծել...


Մեղավորների դատապարտում ... Ասենք հենց 1937 ականների հանցագործները... որի՛ն մի կարգին ազգի ամոթանքը տվեցինք...Միայն տարիներ անց զոհերն արդարացվեցին, իսկ հանցավորնե՛րը...Հանգիստ, կուշտուկուռ կյանքից հետո. դեռ շատերը պատիվներով էլ ճանապարհվեցին այս աշխարհից, որ կրկին ծիլեր տան՝ ավելի փարթամացած ու բազմացած...


Նաև նրանք, ովքեր աղետի գոտու և ողջ Հայաստանի շինարարության պատասխանատուներն էին…Նրանք ոչնչով պակաս մեղավորներ չեն օտարներից, որովհետև շենքերի ամրության հաշվին իրենց գրպաններն էին կլորացրել…Ու զոհերի մեծ մասի արյունը իրանց վրա է… Սակայն որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց. Կրկնում եմ՝ գոնե հետմահու, գոնե ձևական՝ մի թեթև նկատողությամբ…


Միայն այդ դեպքում այսօր էլ չէինք ունենա նույն վիճակը, երբ խաղացվում է ամուր շինարարության թատրոն և հանգիստ խղճով գրպանվում շինանյութի հաշվին գողացածը…Այսօր էլ՝ գրեթե երկնաքերեր չէին բարձրացվի երկրաշարժային անհանգիստ տարածք և իր տակ բազում ջրային հոսքեր, խոռոչներ ունեցող Երևանում…


Հենց մեր ամենօրյա և ներքին հարցերում էլ. քանի դեռ, իր ավարն ու թալանն առած հանցագործ իշխանավորը, հանգիստ գնում է մի ավելի բարձր աթոռի վրա, կամ էլ՝ ամեն աչքից հեռու, իր գողոնը վայելելու. մենք մեր երկրի կործանման ընթացքը կանգնեցնել չենք կարողանա...Որովհետև հերթի կանգնածներն ավելի մեծ ախորժակով են գալու...Եվ այսպես շարունակ...


Գուցե այդ է պատճառը, որ Եղեռնի հարցից այն կողմ, էլ ոչինչ չենք պահանջում...Հանցանք-հանցանքի հետևից ծածկելու գործընթացը՝ տարիներ շարունակվելով, արդեն ցավալիորեն արմատացել ու սովորույթ է դարձել...


Ու քանի դեռ անարդարությունն է մեր երկրում տեր ու տնօրեն, էլ ինչ ուզենք դրսիններից...


Բայց, եկեք չհավատանք, որ ամեն բան այդքան վատ է... Ուզում եմ երբեմն ինքս ինձ համոզել, որ պարզապես այնտեղ՝ վերևներում չեն հասկանում այս ամենը, և քանի որ արդեն սերտաճել են աթոռներին և, հույս դնել փոփոխության վրա՝ դեռևս  անհուսալի բան է, երևի պետք է ավելի բարձր և հասկանալի բացատրել, բարձրաձայնել, լույսի երես հանել, պահանջել, ճչալ անգամ... և ներքին՝ մեր, և դրսի հանցագործների ու հանցանքների մասին...ավելի ու ավելի բարձր... Միայն այդ ժամանակ գաղտագողի  մոտեցող նոր ոճրագործը կարող է կանգ առնել...


Հանցանքը լռություն է սիրում և մութ ու թաքուն անկյուններ...
Իսկ ԽՈՍՔԸ…


Այդ սարսափելի տեկտոնիկ զենքը հզոր է իր ալիքային ազդեցությամբ, ալիքային ռեզոնանսով…Խոսքը նույնպես իր ալիքներն ունի և ավելի հզոր…Չէ որ՝ Ի սկզբանէ էր ԲԱՆԸ…


Եվ տարբեր, բազում շուրթերից հնչող նույն խոսքը կարող է  ռեզոնանսի վերածվել ու փաստորեն ընդունակ է նաև…. զենք դառնալ…

Հեղինակ. ՆԱՆԵ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը
1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը

Գեյլ Բորդենը ծնվել է 1801 թ. նոյեմբերի 9-ին Նյու-Յորք նահանգում (ԱՄՆ): Իր աշխատանքային ուղին սկսել է Տեխաս նահանգում հողաչափ աշխատելով՝ ստեղծելով Գալվեստոն քաղաքի քաղաքաշինական պլանը, այնուհետև...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1895-ի նոյեմբերի 8-ին ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը բացահայտել է «ռենտգենյան ճառագայթները»
1895-ի նոյեմբերի 8-ին ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը բացահայտել է «ռենտգենյան ճառագայթները»

118 տարի առաջ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը՝ Վյուրցբուրգյան համալսարանի (Բավարիա) պրոֆեսորը և ռեկտորը, համալսարանական լաբորատորիայում միայնակ փորձարկումներ իրականացնելիս...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը
Հոկտեմբերի16-ին ծնվել է շվեյցարացի անատոմիստ, բուսաբան, ֆիզիոլոգ Ալբրեխտ Հալլերը

Ալբրեխտ Հալլերը ծնվել է 1708 թ. հոկտեմբերի16-ին Բերնում: Սկզբում սովորել է Տյուբինգենյան, այնուհետև Լոնդոնյան համալսարաններում: 1727 թ.ն Հալլերը դարձավ բժշկական գիտությունների թեկնածու: Բժշկության բնագավառում մեկ տարի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը

Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան  Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը

Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան

Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց

«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը

Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am
Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am

Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO)...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 16-ը` ՁԻԱՀ զոհերի հիշատակի համաշխարհային օր
Մայիսի 16-ը` ՁԻԱՀ զոհերի հիշատակի համաշխարհային օր

Յուրաքանչյուր տարի, մայիս ամսվա երրորդ կիրակի օրն ընդունված է հիշել այն մարդկանց, որոնք մահացել են ՁԻԱՀ-ից: Սա արվում է ՁԻԱՀ-ով հիվանդ և ՄԻԱՎ վարակակիր մարդկանց խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու և այս հիվանդության հետագա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը
Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը

Թոմաս Ջոնստոն Լիփթոնը ծնվել է 1850թ. մայիսի 10-ին Գլազգոյում (Շոտլանդիա): Արդեն հինգ տարեկան հասակում նա օգնում էր իր հորը նպարեղենի խանութում, իսկ երբ նրա եղբայրը և քույրը մահացան,  նա ստիպված...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 8-ին ծնվել է Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը
Մայիսի 8-ին ծնվել է  Ֆրանսիացի մանրէաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Լվովը

Անդրե Միշել Լվովը ծնվել է 1902թ. մայիսի 8-ին ֆրանսիական Էլե-լյո-Շատո գյուղում, ռուսական ծագում ունեցող մտավորական հրեայական ընտանիքում: 1922թ. նա ընդունվել է Պաստերյան ինստիտուտ, սովորել է աշխարհահռչակ ֆրանսիացի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը
1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը

Ռուսաստանի ամենահին և ամենահայտնի համալսարանը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ռուսական համալսարանն է: Այն հիմնադրվել է 1755թ., նշանավոր գիտնական-հանրագիտարանագետ, առաջին ռուս ակադեմիկոս...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը

Զիգմունդ Ֆրեյդը ծնվել է 1856թ. մայիսի 6-ին Ֆրեյբուրգ մորավյան քաղաքում, բուրդ վաճառողի ընտանիքում: 1860թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ Զիգմունդը գերազանց ավարտել է ավագ դպրոցը և դարձել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն
Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն

Ջեյկոբ Լևին Մորենոն ծնվել է 1889թ. մայիսի 6-ին Բուխարեստում (Ռումինիա), իսպանացի հրեաների ընտանիքում, նա վեց` ավելի ուշ ծնված եղբայրներց և քույրերից ավագն էր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ